2021-01-15 11:51
Լրատվական գործակալություններ
Ռուս խաղաղապահների համար առաքվել է «Спутник-V» պատվաստանյութի շուրջ 2000 չափաբաժին
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար առաքվել է կորոնավիրուսի դեմ «Спутник-V» պատվաստանյութի շուրջ 2000 չափաբաժին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Ինչպես նշել են մամուլի ծառայությունում՝ ռազմական բժիշկներն արդեն պատվաստում են խաղաղապահներին: Այն երկու փուլով է իրականացվելու: Առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ու ռազմական բժիշկները, տեղեկացնում է Aysor.am-ը: