2021-01-15 16:02
Լրատվական գործակալություններ
0
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը ՊՆ–ին և Արցախին էքսկավատորներ է նվիրաբերել
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին նվիրաբերել է երկուական էքսկավատոր։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Մեքենաները գնվել են Գերմանիայի հայոց թեմի ջանքերով և Գերմանիայի Հալլե, Լայպցիգ և Համբուրգ քաղաքների հայկական համայնքների հանգանակած միջոցներով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։