2021-01-15 16:16
Լրատվական գործակալություններ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժ/պ Արաքսյա Կիրակոսյանը։
Նշենք, որ իր հրաժարականի մասին Տիգրան Պետրոսյանը խոստանում է լրագրողներին հետ խոսել ՀՀ Կառավարության կողմից՝ իր պաշտոնից ազատման որոշումը հաստատելուց հետո։ «Մինչ կառավարությունը կկայացնի որոշում, մարզպետը կշարունակի բնականոն աշխատանքը҆»,- Sputnik Արմենիային ասաց Արաքսյա Կիրակոսյանը` տեղեկացնելով, որ հենց այս պահին մարզպետը հանդիպում ունի գերիների հարազատների հետ։