Դեմոյան. Հայաստանում Անկարայի և Բաքվի հարաբերությունների կարգավորումից ոգևորված են միայն թուրք լոբբիստները

Հայաստանում հետաքրքրված են Անկարայի և Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ միայն այն մարդիկ, ովքեր մինչ պատերազմը դրամաշնորհներ են ստացել Թուրքիայից, այսինքն՝ թուրք լոբբիստները: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով՝ այդ մարդկանց համար կարևոր են միայն դրամաշնորհները, իսկ ինչ կլինի Հայաստանի և հայ ժողովրդի ապագան, նրանց չի հետաքրքրում: «Մենք տեսանք, թե ինչպես 2020 թվականին «կազմակերպվեցին» Հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակում միջոցառումները: Մենք հիշում ենք, թե ինչպես «պահանջ» բառը հանվեց հայտնի կարգախոսից: Փորձ արվեց առաջ քաշել պաշտպանության գաղափարը, իսկ բռնության դրվագները, օրինակ, երկրորդ պլան մղվեցին: Դա խոսում է այն մասին, որ աշխատանք է տարվում հարկադիր կարգով համատեղ համագոյակցություն կազմակերպելու ուղղությամբ, այն էլ՝ Թուրքիայի կողմից ագրեսիվ մոտեցման ֆոնին»,-նշեց նա, տեղեկացնում է News.am: