2021-01-15 16:34
Լրատվական գործակալություններ
Պուտինը ՌԴ ԱԽ անդամներին ներկայացրել է Փաշինյանի և Ալիևի հետ բանակցությունների արդյունքները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, հայտնում է Կրեմլի կայքը:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է խորհրդակցության մասնակիցներին հունվարի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կայացած եռակողմ բանակցությունների արդյունքների մասին:
Քննարկվել են նաև Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության արդիական հարցեր: