2021-01-16 11:31
Լրատվական գործակալություններ
263 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 164 235
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 263-ով և դարձել 164 235։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 905 մարդ, կատարվել է 620 704 թեստավորում, առողջացել են վարակվածներից 152 615-ը։ Գրանցվել է մահվան 2 987 դեպք (+13)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 728, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։