ԻՀՊԿ-ն կատարել է բալիստիկ հրթիռների արձակումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրանի Իսլամական հեղափոխությկան պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) աերոտիեզերական ուժերը երկրի անապատային տարածքներում անցկացվող զորավարժությունների ժամանակ Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում թիրախները հրթիռակոծել են մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներով, հայտնում է Tasnim-ը:

 

Շաբաթ առավոտյան զորավարժությունների եզրափակիչ փուլում արձակվել են մեծ հեռահարության տարբեր դասի բալիստիկ հրթիռներ: Հրթիռների թիրախն էր 1800 կմ հեռավորությամբ հիպոթետիկ թշնամական ռազմանավերի պայթեցումը:

Զորավարժությունների ժամանակ ԻՀՊԿ-ի բալիստիկ հրթիռները թիրախները խոցել են Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջաններում:

Կոդային «Փայամբար-ե Ազամ 15 («Մեծ մարգարե 15») անվանմամբ զորավարժություններն անցկացվում են ամեն տարի և ներառում են հրթիռների ու ԱԹՍ-ների օգտագործմամբ գործողությունների համակցում:

Ուրբաթ զորավարժություններին մասնակցող ԻՀՊԿ-ի ստոբաժանումները մշակել էին «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռների արձակումը և անօդաչու ռմբակոծիչների հարձակողական գործողությունները, տեղեկացնում է News.am: