Սյունիքի մարզում 33 մետրանոց դրոշ է բարձրացվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը բարձրացնելու նախաձեռնության հեղինակը Ճակատեն համայնքի ղեկավարի օգնականն է։

 

Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա այսօր ՀՀ օրհներգի հնչյունների ներքո հանդիսավորությամբ բարձրացվեց Հայաստանում թերևս ամենաբարձր`30մ բարձրությամբ և 40քմ մակերեսով հայկական եռագույնը։ Տեղեկությունը հայտնում է Կապանի համայնքապետարանը, որը տեսագրություն է հրապարակել Facebook-ում։

Նշենք, որ նախաձեռնությունը Ճակատեն համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանինն է։ Արարողությանը ներկա է եղել նաև համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։