2021-01-17 16:22
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել
Սև ծովում` Թուրքիայի ափերի մոտ, ռուսական բեռնանավ է խորտակվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Ըստ հաղորդագրության` այժմ անձնակազմի 15 անդամների փրկության գործողություն է իրականացվում։
«Մեր նահանգի Ինկումու շրջանում ռուսական դրոշով բեռնատար նավ է խորտակվել։ Զոհվածների մասին տեղեկություններ դեռ չունենք», - նշված է Բարթըն նահանգի ղեկավար Սինան Գյուների հայտարարության մեջ, որը հրապարակել է Anadolu գործակալությունը:
Ըստ նահանգապետի` եղանակային անբարենպաստ պայմանները բարդացնում են փրկարարական գործողությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։