2021-01-17 18:35
Լրատվական գործակալություններ
Սոս Հակոբյան․ Ապօրինի կերպով բերման է Դավիթ Բաղդասարյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը Ոստիկանության Էրեբունու բաժին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը Ոստիկանության Էրեբունու բաժին:
Դավաճաններին ծառայելով ոչ թե մեզ եք բերման ենթարկում, այլ՝ Հայաստանի Հանրապետությանը և մեր բոլորիս ապագան:
Հայաստանը մաքրվելու է թուրքահպատակ իշխանություններից, որովհետև մենք այլ հայրենիք չունենք: Հայաստանը լինելու է հավերժ»։