Փետրվարին Թուրքիան և Ադրբեջանը Կարսում կանցկացնեն մասշտաբային զորավարժություններ

Փետրվարի 1-2-ը Թուրքիան Կարսում կանցկացնի զորավարժություններ, որին կմասնակցեն նաև ադրբեջանական զորքերը, հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը՝ հղում անելով Haberturk թուրքական պարբերականին:

«Զորավարժություններում, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի Զինված ուժերը, գործարկվեն տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարների խմբեր, հատուկջոկատայինների հրամանատարության անձնական կազմը, հաջուկջոկատայիններ և ուղղաթիռներ»,-նշում է պարբերականը:

Haberturk-ի տվյալներով՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նաև կմասնակցեն հրաձգության ուղղությամբ հատուկ զորավարժություննեին:

«Զորավարժությունների նպատակն է ապահովել համագործակցություն և համակարգում համատեղ գործողություններ անցկացնելիս, ստուգել սպառազինության և տրանսպորտային միջոցների աշխատունակությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, առաջադրված խնդիրներից մեկն է զորքերի մարտունակությունը ստուգելը, այդ թվում՝ խորը ձյան պայմաններում և սառնամանիքին հրաձգությունը, ձմեռային պայմաններում պատրաստվածության մակարդակի բարձրացումը, դաշտային պայմանների հարմարությունները, տեղակայումը, մատակարարումն ու տեխնիկական ապահովումը, ինչպես նաև հրամանատարության համակարգերի աշխատանքների ապահովումը:

Զորավարժություններում կմշակվեն հարձակումները, դեսանտային գործողությունները, օդային գործողությունները, ավիատրանսպորտային և նյութատեխնիկական աջակցությունը, տեղեկացնում է News.am: