Որոնողական աշխատանքների արդյունքում 3 մարմին է հայտնաբերվել

Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 մարմին՝ երկուսը Ջաբրայիլից, մեկը Որոտանից` Կուբաթլուի հատվածից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Կուբաթլուից գտնված անձի ինքնությունը հայտնի է՝ նա Արսեն Մամիկոնյանն է։ Նրա ծննդյան տարեթիվը, սակայն, հայտնի չէ։ Մյուս երկուսի ինքնությունը պարզելու համար ԴՆԹ փորձաքննություն կիրականացվի։ Երեք էլ զինծառայող են եղել»,–ասաց Թադևոսյանը։

Նրա խոսքով` այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում:

Թադևոսյանը հիշեցրեց, որ միաժամանակ ողջերին են փնտրում, սակայն դեռ արդյունք չկա։

Մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1238 զոհվածի մարմին: