Մակունցը՝ Մարուքյանին․ Ձեր գործողություններն ուղղված են ոչ թե լարվածության ուժեղացմանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած՝ «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» հայտարարության նախագիծն օրակարգ մտցնելու հարցին:

«Իշխանությունը հրապարակեց ճանապարհային քարտեզ՝ պատերազմից հետո առաջացած իրավիճակը հաղթահարելու հետ կապված: Բոլոր քաղաքական ուժերին առաջարկվել է ցանկության պարագայում քննարկել այդ քարտեզն իրականացնելու ուղղությամբ յուրաքանչյուրի դերակատարումն ու նպաստը՝ եթե նման ցանկություն լինի:

Ընդդիմության կողմից հնչեցվող թեզին, թե իշխանության լեգիտիմությունը ճշգրտման կարիք ունի, մենք դրա հետ կապված որևէ առարկություն չենք ներկայացրել և նշել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ ունենալ և քայլերի հերթականություն մշակել:

Հիմա «Լուսավոր Հայաստանն» ասում է՝ եկեք դնենք այդ ամբողջը մի կողմ, եկեք քննարկենք միայն այս նախագիծը և մեր օրակարգով: Այդպես չի լինում: Հետևաբար՝ ձեր առաջարկը, որքան էլ որ պնդեք՝ խնդիրների լուծմանն է ուղղված և լարվածության թուլացմանը, ձեր գործողությունները ուղղված են ոչ թե լարվածության թուլացմանն ու խնդիրների լուծմանը, այլ՝ հակառակը»,- խմբակցության դիրքորոշումը մեկնաբանեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, տեղեկացնում է 1Lurer.am: