«ՄՈՍԿՎԱ. ԿՐԵՄԼ. ՊՈՒՏԻՆ»․ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ՝ ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարը ռեպորտաժ է պարտաստել հունվարի 11-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման մասին:

Ռեպորտաժում այդ հանդիպման՝ կուլիսների հետևում մնացած որոշ մանրամասներ են մեջբերվում: Օրինակ, այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Մոսկվա են ժամանաել մի քանի րոպե տարբերությամբ, և Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռը ստիպված է եղել ավելորդ պտույտ կատարել Տուլայում, որպեսզի Ալիևն առաջինը ժամանի: Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Ալիևը ոչ մի անգամ, նույնիսկ աչքի տակով չեն նայել միմյանց:

Ռեպորտաժում նաև մեջբերվում է անցած տարի նոյեմբերի 17-ին Պուտինի հարցազրույցից մի մաս, որում նա մանրամասներ է ներկայացնում այն մասին, թե ինչպես է ստորագրվել ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 10-ի հայտարարությունը: «Ամեն ինչ տեղի ունեցած այդ օրը (նոյեմբերի 10-ին)…Պարզապես մի իրավիճակ էր ստեղծվել, երբ Հայաստանը հասել էր այն գծին, երբ պետք էր որոշում կայացնել…Սակայն պետք է արժանին մատուցել, քանի որ նույնիսկ այդ պայմաններում երկու կողմերը պայքար էին մղում ամեն կետի, կարելի է ասել ամեն ստորակետի համար»,-ասել է Պուտինը:

News.am