Լավրով․ Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը «էկզոտիկ» է

Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց 6 շաբաթյա ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, որևէ գաղտնի հավելված չունի։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Որեվէ գաղտնի հավելված չկա։ Ես չեմ տեսնում՝ ինչ թեմաներ կարող են ինչ-որ գաղտնիքների առարկա լինել»,-հայտարարեց Լավրովն այսօր հրավիրված մեծ ասուլիսի ժամանակ։

Նա նաև էկզոտիկ համարեց Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու առաջարկը։

«Հասկանում եմ՝ Ղարաբաղի անկախությունը ոչ մեկի կողմից ճանաչված չէ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության։ Մեր մտքի ծայռով նույնիսկ այդպիսի բան չի անցնում»

Լավրովը շեշտեց, որ այս տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է լուծվեն այդտեղի երկրների, ու առաջին հերթին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

«Մենք կօգնենք Հայաստանին ու Ադրբեջանին այնպիսի լուծում գտնել, որը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն կապահովի»,-հավելեց նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։