2021-01-18 18:21
Լրատվական գործակալություններ
Թորոսյանը կփոխարինի Աղաջանյանին․ Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար
Էդուարդ Աղաջանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել է Արսեն Թորոսյանը։
Արսեն Թորոսյանի փոխարեն ՀՀ առողջապահության նախարար նշանակվել է Անահիտ Ավանեսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։