2021-01-18 18:25
Լրատվական գործակալություններ
Հ2-ը պայքարելու է եթերը վերականգնելու համար
Հայկական երկրորդ հեռուստաալիքը (Հ2) օրինական հնարավոր բոլոր ուղիներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար։ Հեռուստաալիքը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հունվարի 21-ից սկսած ալեհավաքի միջոցով այլևս հնարավոր չի լինելու դիտել հեռուստաալիքի հաղորդումները:
«Մեր հեռուստաընկերությունը այս որոշումը համարում է ոչ իրավաչափ և խտրական և բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Առայժմ Հ2-ի հաղորդաշարերին կարելի է հետևել ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, այդ թվում՝ Յուքոմ, Ռոստելեկոմ, Բիլայն, Վիվասել և մյուս բոլոր մալուխային ցանցերով, նաև հեռուստաալիքի YouTube-յան ալիքով։