2021-01-19 09:21
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը հայտնել է պատերազմում զոհվածների և անհետ կորածների պաշտոնական թիվը
Բաքուն հրապակել է արցախյան երկրորդ պատերազմում զոհերի ու անհետ կորածների պաշտոնական թիվը։
Տեղեկությունը հաղորդում է Sputnik Ադրբեջանը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Ըստ հաղորդվող տվյալների՝ 2855 զինծառայող զոհվել է, 50-ը՝ անհետ կորած են համարվում։
Նշվում է, որ շարունակվում են անհետ կորածների որոնողական ու ինքնության նույնականացման աշխատանքները։