2021-01-19 11:13
Լրատվական գործակալություններ
Խաղաղապահները մշակում են հրադադարի խախտման դեպքում իրենց գործողությունները
Մարտակերտի դիտորդական դիրքերում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահները մշակում են հրադադարի խախտման դեպքում իրենց գործողությունները: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և վերահսկողություն են իրականացնում։ Ամեն օր նրանց դիտակետերի անձնակազմի հետ անցկացվում են պարապմունքներ, որպեսզի նրանք պատրաստ լինեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, ինչպես նաև դիտակետերի վրա հնարավոր հարձակումներին։
Ըստ հաղորդագրության` պարապմունքների արդյունքում խաղաղապահներն իրենց գործողությունները հասցնում են ավտոմատացման, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։