2021-01-19 12:42
Լրատվական գործակալություններ
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. Դրսում բողոքի ակցիա է ընթանում (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունվարի 19-ին շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործոով դատական նիստը: Դատարանի մոտ հավաքվել են երկրորդ նախագահի աջակիցները, տեղեկացնում է News.am-ը:
Նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է. «Աբսուրդը շարունակվում է: Պատերազմում խայտառակ պարտված իշխանությունը, Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին։ Պետական շահերի դավաճանությունը սահման չունի: Ում համար անհանդուրժելի է այս վիճակը, հրավիրում ենք բողոքի ակցիայի՝ իրենց մասնակցությամբ ընդդիմանալու այս ազգային խայտառակությանը»: