Քոչարյանի գործով դատական նիստը սկսվել է ընդմիջումով

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը սկսվել է ընդմիջումով:

15 րոպե ուշացումով բացելով նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել է, որ ուշացումը պայմանավորված է թարգմանչի բացակայության պատճառը պարզելու փորձով: Դանիբեկյանի խոսքով՝ թարգմանիչը մասնակցում է այլ դատական նիստի: Նրա մասնակցությունն ապահովելու համար հայտարարվել է մեկ ժամ ընդմիջում:

Հիշեցնենք, որ վերջին նիստը տեղի էր ունեցել սեպտեմբերի 22-ին: Դատավարությունն ընդհատվել էր Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով, առաջին պատերազմի ակտիվ մասնակիցները մեկնել էին ռազմական գործողությունների գոտի, տեղեկացնում է News.am: