ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ «GRAZIA» ԱՄՍԱԳՐԻ ՀԱՄԱՐ
Հայտնի մոդել Արմինե Հարությունյանը, որը մեծ ճանաչում ձեռք բերեց աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ.-ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո, նկարահանվել է իտալական «Grazia» ամսագրի համար։ Նա այդ մասին հայտնել է Instagram-ի իր էջում և լուսանկարներ հրապարակել։
Արմինեի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել և մոդելին նորանոր հաջողություններ մաղթել։
«Գեղեցկուհի, լիքը հաջողություններ քեզ։ Կատարյալ։ Յուրահատուկ»,– գրել են նրանք։
Ավելի վաղ մոդելը նկարահանվել էր «The Muse Fashion» հայկական ապրանքանիշի գովազդային տեսահոլովակում։
Նշենք, որ Արմինեն սկզբում մեծ քննադատությունների ալիքի բախվեց։ Շատերը նրան վիրավորում էին տարբերվող արտաքինի համար ու առաջարկում պլաստիկ միջամտության դիմել։
Սակայն այժմ հայուհին իր հստակ քայլերն է անում նորաձևության բարձր բեմերում, իսկ քննադատություններին վերաբերվում է ժպիտով։