2021-01-19 16:48
Լրատվական գործակալություններ
0
Ալիևը նախագահի հատուկ ներկայացուցիչներ է նշանակել Ադրբեջանին անցած տարածքներում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել Ադրբեջանին անցած տարածքներում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ» նշանակելու մասին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են երկրի նախագահի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Factor.am-ը։
Մամլո ծառայությունից հայտնել են, որ ներկայացուցչությունները կղեկավարեն նախագահի հատուկ ներկայացուցիչները, որոնք կնշանակվեն ու պաշտոնից կազատվեն, ինչպես նաև անմիջապես կենթարկվեն անձամբ Իլհամ Ալիևին։