Ադրբեջանը կառուցում է Շուշի տանող բազմաշերտ ճանապարհ

Ադրբեջանը շարունակում է Շուշի տանող նոր ավտոճանապարհի կառուցումը, հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով երկրի Ավտոճանապարհների պետական գործակալությանը:

Արդեն օգտագործման է հանձնվել 101,5 կմ երկարությամբ մայրուղու դեպի Շուշի տանող երկշերտ ծառայողական ճանապարհը: Ֆիզուլի-Շուշի նոր ավտոճանապարհը կունենա երթևեկության 4-ից մինչև 6 շերտ:

Նախատեսվում է Ֆիզուլի-Շուշի նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտել մինչև հաջորդ տարվա սկիզբ, տեղեկացնում է News.am: