Քոչարյանի գործով դատախազների բացարկի մասին միջնորդության մասով որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազների բացարկի մասին միջնորդության մասով որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին: Այս մասին հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը:

Այսօր կայացած նիստում միանգամից 4 միջնորդություն է ներկայացվել դատախազներ Գևորգ Բաղդասարյանի, Պետրոս Պետրոսյանի և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բացարկի մասին:

Հաջորդ նիստը կկայանա հունվարի 26-ին ժամը 13:00-ին, տեղեկացնում է News.am: