309 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 165 221

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 309-ով և դարձել 165 221։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 607 (-64) մարդ, կատարվել է 628 405 թեստավորում (+2 028), առողջացել են վարակվածներից 153857-ը (+357)։ Գրանցվել է մահվան 3 016 դեպք (+9)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 7-ով և դարձել 741, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։