2021-01-20 13:12
Լրատվական գործակալություններ
Մեղրիում ականի պայթյունի հետևանքով հրշեջ–փրկարարներից մեկը կորցրել է ոտքը
Մեղրիի տարածաշրջանում անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների ժամանակ երեկ ականի պայթյունից վիրավորված հրշեջ-փրկարարներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել, մյուսի աջ ոտքի սրունքից առկա էր տրավմատիպ ամպուտացիա։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կապանի բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը։
«Ոտքը կորցրած հրշեջ-փրկարարներին վիրահատել ենք, հիմա վիճակը կայուն է»,–ասաց նա։