2021-01-20 15:53
Լրատվական գործակալություններ
Նարինե Խաչատուրյանը ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից: Տեղեկությունը հրապարակված է կառավարության կայքէջում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,–ասված է վարչապետի հրամանագրում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: