2021-01-21 14:14
Լրատվական գործակալություններ
Օպերայի և բալետի թատրոնը վերսկսում է գործունեությունը
Երկարատև դադարից հետո Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը վերսկսում է գործունեությունը:
2021 թվականի Թատրոնի մեկնարկը կտրվի հունվարի 31-ին՝ Ա․Տիգրանյանի «Անուշ» օպերայով, որը նվիրվում է մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի 70-ամյա հոբելյանին:
«Մաեստրո Գեղամ Գրիգորյանը օպերային արվեստում իր արժեքներն է ստեղծել ու գրեթե կես դար աշխարհին մատուցել լավագույն դերերգերն ու նրբազգաց կատարումները, Գեղամ Գրիգորյան անունը սեպագրվել է 20-րդ դարի լավագույն 40 տենորների շարքում:
Ներկայումս «Անուշ» օպերան Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվում է Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ»,- նշում են Թատրոնից, տեղեկացնում է Panorama.am-ը: