2021-01-22 09:41
Լրատվական գործակալություններ
Հայաստան-Ռուսաստան կանոնավոր չվերթերը շուտով կվերականգնվեն
Մոտ օրերս Ռուսաստանի Դաշնության հետ հավանաբար կանոնավոր չվերթերը կվերականգնվեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը` հավելելով, որ տեղեկությունը դեռ պաշտոնական չէ:
«Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթերը կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կարող են Covid 19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք»,- նաև Facebook-ի իր էջում էր նման գրառում արել նա։