Հայտնաբերվել է ևս երեք քաղաքացիական անձի աճյուն․ նրանց ինքնությունը հայտնի է

Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 4 աճյուն, որոնցից երեք քաղաքացիական անձինք են։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, News.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Քաղաքացիական անձանցից մեկը Հադրութի Դրախտիկ գյուղի Մարինե Հայրապետյանն է։ Մյուս երկուսը Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ Սերժիկ Ավագյանը և Յուրիկ Առուշանյանն են։ Նրանց դիերը եղել են իրենց տան բակերում։ Նրանց մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Զինծառայողի հայտնաբերվել է Ջաբրայիլից։ Նրա ինքնությունը դեռ հայտնի չէ, սակայն նախնական տեղեկություններով նա եղել կամավորական ջոկատից»,- նշեց Հունան Թադևոսյանը:

Այսօր 1-ական ջոկատ աշխատում է Ֆիզուլիում և Որոտանում, երկուսը՝ Բերձորից հարավ՝ Իշխանաձորում և Այգեհովիտում։

Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1251 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին: