Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում. Հավաքված քաղաքացիները բողոքում են ԱԺ-ի կողմից Գագիկ Ջհանգիրյանին և Արմեն Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու դեմ՝ համարելով, որ դրանով իշխանությունն ուզում է իր վերահսկողության տակ դնել դատական համակարգը, տեղեկացնում է News.am:

 



Ավելի վաղ այս առնչությամբ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը Facebook-ի իր էջում գրել է. «Տեղեկացա, որ այսօր ԱԺ-ում կայանալու է արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրելու են ԲԴԽ անդամներ: Դավաճան իշխանությունը, փաստորեն, կարծում է, թե մեր երկրում ամեն բան կարգին է, որևէ հրատապ լուծման արժանի այլ հարց չկա: Օրինակ՝ նիկոլ ալիևը կարծում է, թե գերիներին վերադարձնելու հարցը կսպասի:

Բայց սա էլ հերիք չի: Սրանք որոշել են վերջնականապես հպատակեցնել իշխանության միակ անկախ ճյուղը՝ դատականը:

Նախ օրենքով ստեղծում են կալանքներ քննող առանձին դատարան, որտեղ դատավորներ կնշանակեն իրենց կամակատարներին:

Իսկ հիմա որոշել են իրենց ծառայողներին ԲԴԽ խցկելով ծնկի բերել նաև հայտնի իրապես անկախ դատավորներին:

Ժամը 11-ին լինելու եմ Ազգային ժողովի մոտ, որպեսզի պետականությունը կործանման հերթական քայլի մասին արտահայտեմ բողոքս:

Բոլորին խնդրում եմ միանալ քաղաքացիական բողոքին»: