ՀՀԿ․ Փաշինյանը նոր դատարանի տեսակ է ստեղծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլ Փաշինյանը նոր դատարանի տեսակ է ստեղծում, որ ճնշի ընդդիմադիրներին։ Այս մարդու հետ մենք ի՞նչ արտահերթ ընտրության գնանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը։

 


«ՀՀԿ-ն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրությունները կեղծ օրակարգ են։ Միակ իրական քաղաքական օրակարգն այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է և ժամանակավոր կառավարության ստեղծումը, իսկ մեր վերաբերմունքն արտահերթ ընտրություններին, հայտնել ենք։ Նիկոլի կազմակերպած արտահերթին մենք չենք մասնակցում»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

Դիտարկմանը, որ ընդդիմությունը, Հայրենիքի փրկության շարժումը կտրուկ գործողությունների չեն գնում՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, Հայկ Մամիջանյանն ասաց «Այն բոլոր ձեռքբերումները, որոնք այս պահին կան, թեկուզ այն փաստը, որ Նիկոլն իբր ասում է՝ իր հրաժարականի պահանջով մարդ չի հավաքվում, բայց ինքն արտահերթ ընտրության է գնում, դա Հայրենիքի փրկության շարժման և այլ քաղաքացիական շարժումների ձեռքբերումն է»,-ասաց Հայկ Մամիջանյանը, տեղեկացնում է Փաստինֆո։