Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դատարանը մերժեց դատախազներին բացարկ հայտնելու՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը: Որոշումն այսօր՝ հունվարի 22-ին, հրապարակեց դատավոր Աննա Դանիբեկյանը:

 

 

Հիշեցնենք, որ միջնորդությունները միանգամից չորսն էին, որոնք հունվարի 19-ին կայացած նիստի ժամանակ ներկայացրել էին Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանը, Արամ Վարդևանյանը, Հովհաննես Խուդոյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Պաշտպանությունը պահանջում էր բացարկ հայտնել բոլոր դատախազներին՝ Պետրոս Պետրոսյանին, Գևորգ Բաղդասարյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Փաստաբաններն իրենց պահանջը հիմնավորել էին գործին դատախազների սուբյեկտիվ վերաբերմունքով և նրանց կողմից պատվերի կատարմամբ:

Հաշվի առնելով, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է հունվարի 26-ին այլ նիստի մասնակցելու մասին, հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 2-ին ժամը 13:00-ին, տեղեկացնում է News.am: