Փաշինյանի կնոջ և դուստրերի հարցով Փոստանջյանը դիմել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրենին ու ՆԳ նախարարին

Փաստաբան, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դիմել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին՝ նրանց ուղղելով մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Փաշինյանի կոնջը Աննա Հակոբյանին, և դուստրերին՝ Մարիամ ու Շուշան Փաշինյաններին:

Փոստանջյանը մասնավորապես հետաքրքրվում է, թե ի՞նչ հիմքով է թույլատրվել ՀՀ քաղաքացիներին լքել Դոմոդեդովո օդանավակայանի տարածքը ու մուտք գործել Ռուսաստանի տարածք, եթե կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանն արգելում է օտարերկրացի, այդ թվում ՀՀ քաղաքացիների մուտքը, բացառությամբ՝ մի քանի դեպքերի:

Նամակն ամբողջությամբ՝ Զ.Փոստանջյանի ֆեյսբուքյան էջում, տեղեկացնում է Panorama.am: