Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼ, ԴՈՒ ԵՍ ՍՊԱՆԵԼ ԻՄ ԱԲԳԱՐԻՆ ՈՒ ՄՅՈՒՍ 5 ԿԱՄ 7 ՀԱԶԱՐ ՏՂԱՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մեր ընտանիքն ու նաև 18 տարեկան մյուս նորակոչիկների ընտանիքները հավատում էինք մեզ տրամադրվող տեղեկությանը, որ մեր տղաները, քանի որ անպատրաստ էին, կրակայինի անգամ փորձ էլ չունեին, նրանց տեղափոխել են անվտանգ տեղեր։ Մենք միայն անհանգստանում էինք մյուսների ու երկրի համար»,- 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը։

 

Նրա խոսքով, պարզվել է, որ որդին՝ Աբգարն ու իր ընկերը սեպտեմբերի 28-ից ամենաառաջին գծում են եղել. տղերքին տարել են Ֆիզուլու ամենածայր դիրքը. «Երեխաները երկու օր շարունակ կռվել են դրոնների ու հրթիռների դեմ։ Իրենք կենդանի ուժի դեմ չեն կռվել։ Սեպտեմբերի 29-ին է զոհվել տղաս իր ընկերներից երկուսի հետ կողք կողքի»։

Աբգարի մարմինը գտել են սեպտեմբերի 30-ին, տեղափոխել են դիահերձարան, սակայն ծնողները միայն հունվարի 3-ին են կարողացել գտնել իրենց որդու աճյունը Հերացու դիահերձարանում։

«Հունվարի 3-ին գտանք որդուս մարմինը։ Այսքան ժամանակ այնտեղ է եղել։ Բացատրությունն այն է, որ զինվորական գրքույկը իր մոտ չի եղել, անճանաչելիների մեջ է եղել, բայց հետո, երբ որ մտել էին, մարմինը տեսնել, ասացին, որ ճանաչելի էր։ Թե պատճառն ինչ է, չգիտեմ, որ երեք ամիս այդ ապրումների մեջ էին...

Մեր ժամանակների ողբերգությունը ո՞րն է. ինձ մոտենում են մարդիկ ու ասում են՝ դու երջանիկ ես, որովհետև գտել ես քո որդուն»,- ասում է Գ.Նազարյանը։

Հարցին՝ արդյոք այդ ամեն ինչում դիտավորություն տեսնում է, նա պատասխանում է. «Այո, տեսնում եմ։ Ուշադրություն եմ հրավիրում մի փաստի։ Երբ որ դեռ ինչ որ մեկի մոլագար գլխում չէր ծագել այն միտքը, որ զոհերի, վիրավորների, անհետ կորածների թիվը պետական գաղտնիք է, հրապարակում էին զոհերի ցուցակները։ Վերցրեք ու տեսեք, թե քանի տղայի անուն կգտնեք, որ ծնված են 2002 թվականին։ Շատ քիչ։ Մեծ թիվը 2000, 2001 թվականներն են, 2002 հատուկենտ են։ Պատճառն այն է, որ 2002 թվականի տղաներն ընդամենը մեկ, երկու ամսվա, մի քանի ամսվա ծառայողներ էին, իրենք ոչ մի օգուտ չէին կարող տալ առաջնագծում, ընդհակառակը՝ խանգարելու էին, քանի որ չունեին կրակայինի փորձ, չունեին ամենատարրական փորձն ինչպես պաշտպանվել, երբ որ հրթիռային, դրոնային հարվածներ են։

Ոչ մի պատրաստություն չանցած տղաներին առաջնագիծ տանելն ամենածանր հանցագործություն է, որն արվել է գերագույն գլխավոր հրամանատարի անմիջական մեղքով։ Հիմա մտածում եմ, որ այդ պատճառով է, որպեսզի հասարակությունը չցնցվի այդ թվերով, ինչո՞ւ 2002 թվականի տղաները պետք է գնային առաջնագիծ։

Անկեղծ եմ ասում՝ հպարտ եմ, որ իմ երեխան հայրենիքի համար արել է այն, ինչ որ պետք է աներ, բայց ես նայում եմ պետության տեսանկյունից։ Իմ Աբգարը, իր ընկերները, նրանք, ովքեր նոր էին զորակոչվել, պետք է անցնեի պատրաստություն ու նոր գնային, փոխարինեին առաջին գծում կանգնած մյուս տղաներին։ Կարծում եմ՝ իմ ասածը քննարկման առարկա չէ։ Հենց դրա համար էլ այս հանցագործ իշխանությունները թաքցնում են նաև այդ թվերը, իսկ հիմա էլ ընդհանրապես չեն ուզում հրապարակել, ինչը օրենքի կոպիտ խախտում է»։

Նա նշում է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք պատասխաններ չունեն։ Գ. Նազարյանը տեղեկացնում է՝ նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ «Ճշմարտություն սերունդների համար»։

«Նախաձեռնությունը լինելու է փաստահավաք խմբի նման մի բան, յուրօրինակ հարթակ զինվորների, զոհված, անհետ կորած, գերության մեջ հայտնված զինվորների ծնողների համար, միասնական բարձրացնենք խնդիրները, միաժամանակ քայլեր, գործողություններ անենք, որ մեր տղաների հիշատակը վառ մնա, քանի որ մեր տղերը էն կնոջ ասած՝ հանուն ոչնչի չեն զոհվել, հայրենիքի համար են արել։

Պետք է ամեն ինչ անեմ, որ այլևս մեր 18-20 տարեկան երեխաները չլինեն հարվածի տակ»,- ասում է նա։

Գեղամ Նազարյանը պնդում է՝ Նիկոլը, Աննան, Մակունցը, Դավիթ Տոնոյանը պետք է պատասխան տան։

«Նիկոլն ուղիղ տարավ այս պատերազմը։ Նիկոլը ոչ թե կարող էր կանխել այս պատերազմը, այլ այս պատերազմը չէր լինելու, եթե չլինեին Նիկոլի գործողությունները, հայտարարությունը, այդ թվում «Արցախը Հայաստանը է և վերջ»։

Ի՞նչ եք կարծում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը չէին կարող ասել նման հայտարարություն։ Իսկ Նիկոլը հայտարարելով «Արցախը Հայաստանը է և վերջ», ընդամենը բացեց Արցախի ու Հայաստանի դարպասները ոչ միայն Ադրբեջանի, նաև Թուրքիայի համար։

Երկու վարկած կա՝ Նիկոլն ու թիմն արել են տգիտության կամ դիտավորության հետևանքով։ Եթե դա արվել է տգիտության պատճառով, նրա մեղքը չի մեղմում։ Գոնե նոյեմբերի 10-ին պետք է հրաժարական տար, ներողություն խնդրեր։

Նիկոլը զրոյական գիտելիքներ ունի բոլոր բնագավառներում, մակերեսային դատարակ տղա է, ռոբոտ է։

Նիկոլ, դու փալաս ես, բոլորն էլ արդեն գիտեն։ Բայց մենք թո՞ւյլ ենք տալու փալասը ղեկավարի այս երկիրը։

Նիկոլ, այդ ինչքան դու չմարդ ես, ինչ չարք ես, որ ատամներով կառչելս ես։ Նիկոլ կագնի ու պարզ ասա, թե ով թույլ չի տալիս քեզ հրաժարական տաս։

Լավ, այսքանից հետո էլի կասկածներ կան, որ գործ ունենք ադրբեջանաթուրքական գործակալների հետ, որոնք թափանցել են մեր ամբողջ համակարգի մեջ»,- ասում է նա։

Գ. Նազարյանի խոսքով, Ալիևն ու Էրդողանը սարսափում էին Հայաստանից Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ, քանի որ իրենց հետախուզությունն ասում էր՝ Հայաստանի իշխանությունները զենքի առումով պահում են բալասնը, այսինքն իրենք ինչ անեն, պատասխանը ստանալու են։

Ըստ նրա, երբ որ իշխանափոխություն լինի, մենք կունենանք մեր Նյուրեմբերգյան դատավարությունը. «Դատվելու է Նիկոլը, Աննան ու իրենց ամբողջ հանցախումբը, քանի որ առանց այդ դատավարության Հայաստանը, հայ ժողովուրդը պետություն ունենալու և առաջ շարժվելու իրավունք չունեն։ Եթե հանդուրժենք այս ծածկադմփոցները, նշանակում է՝ պետություն ունենալու իրավունք չունենք։ Աննան, Նիկոլը պետք է պատասխան տան, թե ինչ գործ ուներ Աննան բունկերում, բունկերի բարոյական աջակցությունը ո՞րն է։ Հասկանո՞ւմ եք։

Արցախցի հրամանատարներին հարց ունեմ՝ ո՞նց էիք Աննային հանդուրժել այդ բունկերում։ Խնդրում եմ մի օր խոսք, ի՞նչ էր անում Աննան այնտեղ, կինո՞ էր նայում, թե ոնց են երեխեքը զոհվում։ Լավ, այդքան անթասիբ ազգ ենք»։

Նա վստահեցնում է՝ ամեն օր այս վարչախմբի, Նիկոլի նկատմամբ ատելությունն ավելանում է ։ Գ. Նազարյանը համոզված է, որ հասարակությունը շուտով դուրս է գալու շոկից, ու գրագետ, ճիշտ աշխատանքի դեպքում, հրապարակում հավաքվելու է առնվազն 700 հազար մարդ։

«Ես նայում եմ Նիկոլի աչքերին ու ասում՝ Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին ու մյուս Աբգարներին, Դավիթին, Նարեկին, Արամին, Արմենին, ... Բոլորին դու ես սպանել, այդ 5 կամ 7 հազար տղաներին դու ես սպանել քո հանցավոր գործողությունների արդյունքում։ Պետք է խնդրես քեզ, Աննային շուտ դատեն, այլապես այս ժողովուրդը այս շոկից դուրս է գալու, այդքան ծնող, երբ որ տեսնի պետությունն իրենց երեխաների համար պատասխանատուներին չի դատապարտելու, իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալու։

Նիկոլն իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, որ Մարիամիկը, Աշոտիկը, Շուշանն ու Արփին ապրեն երջանիկ, բայց մեկ պայման կա դրա համար՝ Նիկոլը Աննայի հետ միասին դատվեն։ Այս ազգը կարող է կանգնել ու ուղիղ քայլել միայն մեկ դեպքում, երբ որ այս պատերազմի հանցագործները պատժվեն։

Նիկոլն ու Աննան նստելու են խցում ու Միքայել Միասյանի առաջարկն էլ իրականություն է դառնալու՝ անդադար լսելու են զոհերի անունները։ Նաև լսելու են Շուռնուխի, Հադրութի, մյուս գյողերի անունները։

Նիկոլ, դու իմ տղային, իր ընկերներին, առնվազն այդքան տղերքին սպանելու մանդատ ունեի՞ր, այդ դատարկագլուխ, Շուշին հանձնելու մանդատ ունեի՞ք։ Ծնողներ գիտեմ, որոնք որդիներին կորցնելուց հետո խելագարվել են։ Այդ մարդկանց խելագար դարձնելու, այդ մարդկանց կյանքը գողանալու իրավունք ունեի՞ր, Նիկոլ։ Դու չունեիր այդ մանդատը։

Ոմանք պատրաստվում էին հանձնել նաև Ստեփանակերտը։ Դա ակնհայտ էր, երբ որ դատավարություն լինի, արդեն բոլորը կհամոզվեն։ Ծրագրված էր ամբողջը հանձնել, որից հետո ստահակներն ասելու էին՝ տեսաք, ռուսները մեզ չօգնեցին, 102-րդ բազան էլ հանեք այստեղից, մեզ պետք չէ, Սյունիքն էլ դառնալու էր ամբողջովին ադրբեջանաբնակ»,- ասում է Գ. Նազարյանը։

Նա համոզված է՝ քանի դեռ Նիկոլը իշխանության է, նստած է այդ աթոռին, գերիների վերադարձի գործը սարսափելի դժվարանալու է։

Գ. Նազարյանը մտածում էր, որ պատերազմից հետո գոնե այնքան բարոյականություն կունենա դատախազը, ՀՔԾ-ն, ու կասեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական գործը կարճեք, ամոթ է։

Panorama.am