Ռուբեն Հովհաննիսյանն առաջարկել է ազգային համաձայնության խորհուրդ ստեղծել
Առաջարկում եմ հանուն հանրության միավորման ազգային համաձայնության խորհուրդ ստեղծել: Այս մասին մշակույթի, գիտության և արվեստի գործիչների քննարկման ժամանակ ասաց ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը:
Նա նշեց ջանքերի միավորման կարևորությունը:
«Մեր պարտությունն սկսվել է նրանից, որ մեր թշնամիները մեզ հետ սկսել են հայերեն խոսել, որպեսզի մեզ կարողանան բաժանել «սևերի» և «սպիտակների»: Եթե նրանք մեզ սև են անվանում և այդ կարգախոսով հանձնում Արցախը, ապա մենք կսևացնենք նրանց: Դա առաջին քայլը կլինի դեպի հանրության կայունացում և միավորում»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները պետք է ճանաչեն իրենց պարտությունն ու հեռանան, իսկ հանրությունը պետք է դա պահանջի և հասնի հաջողության, բացի այդ, պետք է փակել Սորոսի հիմնադրամը:
«Մինչ այդ իշխանությունները պետք է համապարփակ տեղեկություն տրամադրեն գերիների, զոհերի, վիրավորների և անհետ կորածների մասին: Մենք պետք է հասնենք նրան, որ այդ ցուցակները հպարակվեն: Այսօր որոշ մարդիկ բանակցություններ են վարում թուրքերի հետ, որպեսզի դուրս բերեն իրենց երեխաների մարմինները, դա սարսափելի է»,-շեշտեց ռեժիսորը:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը,իր հերթին, հայտնեց, որ շարունակվող ձախողման ֆոնին, որը ֆիքսում են իշխանությունները բոլոր ոլորտներում, մտավորականությունը պետք է բարձրացնի իր ձայնն ու նշի խնդիրները:
«Հանրությունը պետք է գտնի այն ուժը, որին կկարողանա ապավինել և դուրս գալ ստեղծված իրավիճակից»,-նկատեց նա, տեղեկացնում է News.am-ը: