Բժիշկ. Իշխանությունները մտադիր են ներկրել AstraZeneca-ն, որից 6 մարդ է մահացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իշխանությունները մտադիր են ներկրել պատվաստանյութ, որից 6 մարդ է մահացել: Մեծ Բրիտանիայում այն չի աշխատում, շատ թանկ է, և իրավիճակն այնտեղ սարսափելի է: Այս մասին մշակույթի, գիտության և արվեստի գործիչների քննարկման ժամանակ ասաց բժիշկ Գևորգ Պողոսյանը՝ անդրադառնալով որոշմանը, ըստ որի՝ ԱՆ-ն մտադիր է գնել բրիտանական AstraZeneca-ի պատվաստանյութը:

 

Նրա խոսքով՝ իշխանությունները որոշել են ներկրել այն ոչ թե մարդկանց փրկելու, այլ պարզապես գումար վաստակելու համար, այլապես կներկրեին ռուսականը, որն ավելի արդյունավետ է:

«Վատ աշխատանքի օրինակներից մեկն այն է, որ առողջապահության նախարար է նշանակվում մարդ, ով ոչինչ չի հասկանում այդ ոլորտից: Հանրությունը պետք է պայքարի իշխանությունների դեմ, ինչպես իր թշնամիների դեմ»,-հավելեց Պողոսյանը, տեղեկացնում է News.am: