Կուրղինյան․ Շուշին վերադարձրած մարդիկ Փաշինյանի հրամանով հեռացել են

Մարդկանց, որոնք ազատագրել են Շուշին, հրամայված էր նահանջել, քանի որ նրանց ասել են, որ այժմ «Իսկանդերներով» կհարվածեն, և նրանք չպետք է այնտեղ լինեն: և նրանք արդեն գրավել էին Շուշին և հեռացել Փաշինյանի հրամանով: Այդ մասին հայտարարել է «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը:

«Մարդկանց, որոնք ազատագրել են Շուշին, հրամայված էր նահանջել, քանի որ նրանց ասել են, որ այժմ «Իսկանդերներով» կհարվածեն, և նրանք չպետք է այնտեղ լինեն: և նրանք արդեն գրավել էին Շուշին և հեռացել Փաշինյանի հրամանով: Իսկ այն պահին, երբ նրանք հեռացել են, հայտարարվել է, որ Շուշին հանձնել են: Այդպիսի կապիտուլյացիայի համար որևէ հիմնավորում չկար: Ես առհասարակ չեմ հասկանում՝ ինչ կապ ուներ այդտեղ Շուշին:

Այժմ արդեն բոլոր հայ աղբյուրներն ասում են, որ հայկական բանակն առհասարակ չի մասնակցել Ղարաբաղին աջակցելու հարցում, առհասարակ: Նաև զենքը, որը փոխանցվել էր Ղարաբաղին տարբեր կողմերից, սառեցվել էր Հայաստանի տարածքում և չէր փոխանցվել Ղարաբաղին: Ընդհանուր առմամբ մայր Հայաստանից որևէ օգնություն Ղարաբաղին չէր ցուցաբերվել: Արվում էր ամեն ինչ, որ այդ դավաճանությունը, և, ըստ էության, Փաշինյանի ընտրությունը կատարվել է թուրք-ադրբեջանական փողերով:

Գլխավոր խնդիրը Ղարաբաղի հանձնում էր, ինչը նա կատարել է, որի համար նրա ընտանիքը ստանում է պարգևներ արդեն Ադրբեջանի ղեկավարությունից: Հայաստանում քննարկվում է այն, որ կատարվել է աննախադեպ դավաճանություն: Ուշագրավն այն է, որ կռվող ղարաբաղյան բանակը, այնուամենայնիվ, հենց ղարաբաղյան բանակը կարողացել է հետ մղել թուրք-ադրբեջանական ուժերին: Ահա թե ինչն է ուշագրավ:

Զարմանալի են այդ 5 000 տղաները, որոնք զոհվել են այնտեղ: Իսկ մնացածը դավաճանություն է: և հայկական մեղքը, ինչպես ես գրել եմ բազմաթիվ անգամ, կայանում է նրանում, որ խելագարված Հայաստանն ընտրել է դավաճան և մարդասպան Փաշինյանին, և առ այսօր ոչինչ չի կարող անել այդ կապակցությամբ: Իսկ ինչ վերաբերում է իրական պատերազմին, ապա հանկարծակի պարզ է դարձել, որ փոքրիկ Ղարաբաղն ունակ է կռվել թուրք-ադրբեջանական համատեղ բանակի դեմ Հայաստանի լիարժեք դավաճանության պարագայում: և դա ձեզ այժմ կասի Երևանում ցանկացած հայ: Ուրիշ ոչ մեկը ոչինչ ձեզ չի ասի»,-ասել է Սերգեյ Կուրղինյանը, տեղեկացնում է News.am: