58 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 166 094

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 58-ով և դարձել 166 094։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 362 (-176) մարդ, կատարվել է 637 544 թեստավորում (+779), առողջացել են վարակվածներից 154 932-ը (+224)։ Գրանցվել է մահվան 3 047 (+8) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 7 531, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։