Ռուս խաղաղապահներն Արցախում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում դիտորդական դիրքերի պաշտպանության կանոնավոր պարապմունքներ են անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության` խաղաղապահ զորակազմի զինծառայողները մշակել են պահակակետը պաշտպանելու նպատակով դիրքեր զբաղեցնելու և երթևեկությունը դադարեցնելու նպատակով մայրուղին փակելու գործողությունները։

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերը համալրված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia: