2021-01-25 16:54
Լրատվական գործակալություններ
0
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության ընդլայնված հավաք-քննարկումը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
«Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը ընդլայնված հավաք-քննարկում է կազմակերպել «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում:
Նշենք, որ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության, մտավորականների շարժման շուրջ են հավաքվել 300-ից ավելի մշակույթի, գիտության, կրթության գործիչներ: Հավաքին ներկա կլինեն ոչ միայն գործիչներ, այլև գեներալներ, բարձրաստիճան հոգևորականներ: Շարժումը կողմնակից է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականին: Շարժման հիմնական նպատակը այսօրվա ապիկար, հաջողություններ չարձանագրած, երկիրը փակուղի տանող վարչակազմի հեռացումն է:
Հիշեցնենք, որ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության առաջին հավաքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, երկրորդը`հունվարի 12-ին: