ԵԽԽՎ նիստից առաջ Մարուքյանը բողոքի ակցիա է անցկացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ Հայաստանի պատվիրակ Էդմոն Մարուքյանը բողոքի լուռ ակցիա է անցկացրել։
«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։
Նա նաև փոքրիկ տեսանյութ է հրապարակել։
«Ազատություն հայ ռազմագերիներին, որոնք պահվում են Ադրբեջանում»․ երեք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն գրությամբ պաստառը ձեռքին նա կանգնել էր դահլիճի մուտք մոտ՝ ի ցույց բոլոր մասնակիցներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որն առաջին անգամ անցկացվում է հիբրիդային ձևաչափով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։