Լավրովը և Բորելը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փետրվարի 5-ին Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
«Հանդիպման ընթացքում կկայանա խնդիրների ողջ համալիրի և Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների շուրջ քննարկում: Նախատեսված է նաև կարծիքների փոխանակում միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ներառյալ՝ իրավիճակը Արևմտյան Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, ԱՊՀ տարածքում: Կքննարկվեն նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացումը, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացումը, Եվրոպայում անվտանգության հարցերն ու այլ թեմաներ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը: