138 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձել է 166 232

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 138-ով և դարձել 166 232։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 7 018 (-344) մարդ, կատարվել է 639 482 թեստավորում (+1 938), առողջացել են վարակվածներից 155 404-ը (+472)։ Գրանցվել է մահվան 3 047 (+8) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 5-ով և դարձել 758, տեղեկացնում է Sputnik Armenia։