Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետ Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

Հիշեցնենք՝ նախագահ Հարությունյանը երեկ հրամանագիր էր ստորագրել ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին։

Հրամանագրի համաձայն Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:

Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ոստիկանություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարին։