2021-01-27 11:31
Լրատվական գործակալություններ
195 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 166 427
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 195-ով և դարձել 166 427։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6 557 մարդ, կատարվել է 641 626 թեստավորում, առողջացել են վարակվածներից 156 053-ը։ Գրանցվել է մահվան 3 056 (+9) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 761, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։