ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են երկարաձգել START-3-ը` Մոսկվայի պայմաններով

Ռուսաստանը և ԱՄՆ-ն որոշում են կայացրել երկարաձգել Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին պայմանագիրը (ՌՀԶԿՊ) Մոսկվայի պայմաններով, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեր պայմաններով. հինգ տարով` առանց նախապայմանների, առանց որևէ լրացումների և որևէ հավելումների»,- ասել է նա լրագրողներին: Երեքշաբթի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջոզեֆ Բայդենի միջև:

Արդյունքում, երկուսն էլ գոհունակություն են հայտնել ՌՀԶԿ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ համաձայնության գալու վերաբերյալ նոտաների փոխանակման կապակցությամբ: Սպիտակ տան տվյլաներով` Բայդենը և Պուտինը իրենց աշխատակիցներին հանձնարարել են շտապ աշխատել` այն մինչև փետրվարի 5-ը երկարաձգել հասցնելու համար: