2021-01-27 18:48
Լրատվական գործակալություններ
0
Լավրովը և Այվազյանը քննարկել են եռակողմ հայտարարությունների իրագործումը
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ անվտանգության գործոնները, հումանիտար բաղադրիչը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը:
Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համապատասխանեցման և համատեղ կառուցողական աշխատանքի կարևորությունը:
Նախարարները նաև քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների և միջազգային խնդիրների մի շարք արդիական հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները, տեղեկացնում է News.am-ը: