2021-01-27 19:56
Լրատվական գործակալություններ
Հայրենիքի փրկության շարժումը հատուկ որոշում չի կայացրել վաղվա հանրահավաքին մասնակցության վերաբերյալ
Հայրենիքի փրկության շարժումը հատուկ որոշում չի կայացրել վաղվա հանրահավաքին մասնակցության վերաբերյալ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընկերներիս հետ կմասնակցեմ հանրահավաքին»,-ասաց նա:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը News.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ որոշումն ինքնուրույն կկայացնեն կուսակցության անդամները: «Բացառված չէ, որ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները ևս կմասնակցեն հանրահավաքին»,-նշեց Բաբայանը:
Նշենք, որ հունվարի 28-ին հանրահավաք կանցկացվի: